Մոսկվայի քաղաքային դատարանում, դատախազները պահանջել են Ասլան Չերքեզովին դատապարտել 23 տարվա ազատազրկման: Ատենակալները նրան մեղավոր են ճանաչել ֆուտբոլային երկրպագու Եգոր Սվիրիդովի կանխամտածված սպանության մեջ:
Հիշեցնենք, ատենակալները մեղադրանք են ներկայացրել բոլոր վեց մեղադրյալներին:
Նալչիկի բնակիչ Ասլան Չերքեզովը ատենակալների կողմից միաձայն մեղավոր է ճանաչվել Սվիրիդովի սպանության, նրա ընկեր Սերգեյ Գասպարյանի սպանության փորձի, երկու հոգու ծեծի ենթարկելու եւ նրանցից մեկի պայուսակը առեւանգելու գործերում: Ատենակալների կարծիքով` Չերքեզովը ներողամտության արժանի չէ: Այս հանցագործությունների առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է:
Եգոր Սվիրիդովը սպանվել է 2010թ. դեկտեմբերի 6-ի գիշերը: Մեղադրյալի աթոռին են գտնվում Նալչիկի բնակիչ Ասլան Չերքիզովը, ինչպես նաեւ Չեչնիայի եւ Դաղստանի բնակիչներ Ակայ Ակաեւը, Արթուր Արսիբիեւը, Հասան Իբրահիմովը, Նարիման Իսմայիլովը, Ռամազան Ուտարբիեւը:
Հետաքննության վարկածով` 2010թ. դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը Ասլան Չերքեզովը զինված եկել է Մոսկվայի հյուսիսում գտնվող «Պիվնայա տոչկա» սրճարան: Այնտեղ հանդիպել է հինգ ծանոթների հետ, որոնք հետո մասնակից են դարձել կռվին, որի արդյունքում էլ զոհվել է Սվիրիդովը:
Եգոր Սվիրիդովի սպանությունը 2010թ. վերջին եւ 2011թ. սկզբին Մոսկվայում եւ ռուսական շատ քաղաքներում ազգայնական բնույթի զանգվածային ցույցերի պատճառ դարձավ:




























