Turan գործակալությունը փորձել է պարզել, թե որ երկրներն են դեմ արտահայտվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանի անդամության հոկտեմբերի 25-ին կայացած քվեարկության ժամանակ:
Նշենք, որ անայլընտրանքային քվեարկության ընթացքում ՄԱԿ-ի 193 անդամներից 24-ը դեմ են քվեարկել Ադրբեջանին, իսկ 13 երկիր այլ թեկնածուների են առաջադրել: Արեւմտյան դիվանագետներից մեկն ասել է, որ Ադրբեջանի դեմ քվեարկել են Եվրամիության անդամ-երկրները: Ըստ աղբյուրի, դա կապված է Բաքվի անորոշ արտաքին քաղաքական կուրսի եւ մարդու իրավունքների խախտումների հետ: «Արեւմուտքը չէր ուզում երկրորդ Պակիստան տեսնել Անվտանգության խորհրդում` արեւելաեվրոպական երկրի փոխարեն»,- նշել է նույն աղբյուրը:
Դիվանագետն ասել է, որ Ադրբեջանի դիրքորոշումը չկուն չէ, եւ չի կարելի կանխատեսել, թե ինչպես իրեն կպահի Ադրբեջանը օրինակ Պաղեստինի հարցի քննարկման ժամանակ:
Իր հերթին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ասել էր. «Մենք հուսով ենք, որ մինչեւ Անվտանգության անդամի մանդատը ստանձնելը Պաղեստինի հարցը լուծված կլինի»:
Հարցին, թե Ադրբեջանը կարող է օգտագործել Անվտանգության խորհուրդը ղարաբաղյան հարցի քննարկման համար, Մամեդյարովը բացասական պատասխան էր տվել: «Դա կախված է ոչ միայն մեջ, այլեւ Հայաստանի եւ համանախագահող երկրների ցանկությունից»,- նշել էր նա:




























