Թուրքիայի Վան նահանգում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժից 70 ժամ անց շարունակում են կենդանի մարդկանց հանել փլատակների տակից։

Փրկարարներին հաջողվել է փլատակների տակից հանել Վան նահանգի Արճեշ  քաղաքի դպրոցներից մեկի 27-ամյա ուսուցչուհի Գյոզդե Բահարին։ Հիվանդանոցի ճանապարհին շնչառական խնդիրների պատճառով ուսուցչուհու սիրտը կանգ է առել, սակայն հիվանդանոցում բժիշկներին հաջողվել է կրկին աշխատեցնել Գյոզդե Բահարի սիրտը։