Վանում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո լուրջ վնասվածքներ ստացած Վանի կալանավայրում գտնվող բանտարկյալներին տեղափոխել են այլ նահագների կալանավայրեր։

Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ բանտարկյալները տեղափոխվել են անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ կալանավայրի պատերը հուսալի չեն, իսկ բանտարկյալները դրա հետ կապված խռովություն էին բարձրացրել եւ հարձակվել բանտապահների վրա։