Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Լիջեյի եւ Հազրոյի շրջաններում իրականացրած գործողությունների ընթացքում ոստիկանությունը մեծ քանակությամբ թմրանյութ է հայտնաբերել։
Թուրքական Pressturk-ի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի ժանդարմերիան գործողություն է իրականացրել կանեփի անօրինական աճեցման դեմ, որի խուզարկություն են իրականացվել մի քանի գյուղերում։ Ժանդարմերիան գործողությունների արդյունքում հայտնաբերել է ընդհանուր 6,5 տոննա թմրանյութ եւ առանց փաստաթղթի ատրճանակ, ձերբակալել 8 հոգու։
Նշվում է, որ հայտնաբերած թմրանյութի արժեքը կազմում է մոտ 5 մլն դոլար։




























