Թուրքական CNNturk-ի թղթակիցը ուղիղ եթերում ականտես է եղել, թե ինչպես են Վանում ուժգին երկրաշարժից հետո օգնություն բերած բեռնատարները թալանվում։

Տեսանյութում երեւում է, թե ինչպես են մարդիկ բարձրացել բեռնատարը եւ կրում տանում են տուժածների համար ուղարկված բարձեր, վերմակներ, վրաններ եւ այլ պարագաներ։

Այդ պահին CNNturk-ի թղթակցի հետ զրույցում Վանի փոխքաղաքապետը նշել է, թե իրենց տխրեցրել է այն փաստը, որ Վանում սկսվել են ավազակախմբեր ձեւավորվել։