Կարծում եմ, որ կարեւորը տոկունություն պետք է ունենանք, գնահատենք այս վերջին տարիների բացթողումները եւ դրա շրջանակներում աշխատենք: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, Հայակակն բանակի կազմավորման օրը, Եռաբլուր զինվոթևրական պանթեոնում լրագրողների հետ զրւոյցում ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը:
Հարցին, թե նախորդ պատերազմից հետո վերլուծություններ արվել են արդյոք եւ ինչ եզրահանգումների են եկել, փոխնախարարն ասաց, որ կարծում է վերլուծութուններ արվում են, տարբեր քննարկումներ են տեղի ունենում, խնդիրներ կան, այդ խնդիրների լուծման ճանապարհով են գնում, սակայն ճիշտ չի համարում այս պահին դրանց մասին բարձրաձայնել:
Հարցին, թե արդյոք ամբողջութամբ մատակարարվել է Ռուսաստանից գնված զենքը, Սարգսյանն ասաց, որ դեռ քննարկելու հարցեր կան, սակայն կարծում է, որ լուծում կգտնվի. «Ընթացքի մեջ է պրոցեսը»:
Անդրադառնալով տարեսկզբից նամակում տեղի ունեցած դժբախտ դեպքերին, Հրաչյա Սարգսյանը ասաց, որ քննություն է տարվում, արդյունքները կհրապարակվեն:
Պաշտպանութան փոխնախարար Հրաչյա Սարգսյանը՝ ռուսական զենքի մատակարարման, բանակում տիրող իրավիճակի մասին
Տեղադրություն











