Կենտրոնական հետախուզական գործակալության (ԿՀՎ) վերլուծաբաններին չի թույլատրվում իրենց աշխատանքային համակարգիչներն օգտագործել ռուս զինվորական բլոգերների շրջանում տարածված Telegram հավելվածին մուտք գործելու համար։ Այս մասին գրում է Bloomberg-ը։

Հավելվածն արգելված է նաև բջջային հեռախոսներում օգտագործելու համար։

ԱՄՆ կառավարությունը ձգտում է ուժեղացնել գործակալության աշխատանքը բաց կոդով վերլուծության վրա և մշակում է OSINT (բաց կոդով հետախուզական) ազգային ռազմավարություն: