ԵՄ դիտորդների ներկայությունը զսպում է Ադրբեջանին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

«Դուք չզգացի՞ք, որ երբ իրենք եկան Հայաստան, հարձակումների, կրակոցների քանակը քչացել է: Այն, որ ԵՄ դիտորդները հիմա Հայաստանում են, դա չի՞ նշանակում, որ իրենք ցանկություն ունեն մեզ աջակցելու, սպառազինություն տալու:

Մենք ռուսական շահերը տեսանք, 200 տարի տեսնում ենք, մեր երկիրը դարձել է 29 800 քկմ, ու դեռ միտում կա ավելի փոքրացնելու: Իսկ Արեւմուտքը ցանկանում է, որ մենք ունենանք մեր 29 800-ը: Այսօր արդեն Ֆրանսիայից սպառազինություն է գալիս, վաղը չի բացառվում, որ Գերմանիայից կգա սպառազինություն եւ մյուս երկրներից: Ուղղակի պետք է լավ բանակցել, որ մեզ դառնան դաշնակից երկրներ»,-ասաց նա: