Թուրքիայի խորհրդարանը երեքշաբթի օրը կարգավիճակից զրկել է ընդդիմադիր պատգամավոր Կան Աթալային, որը գտնվում էր երկրի երկու բարձրագույն դատարանների միջև իրավական ճգնաժամի կենտրոնում, հայտնում է Reuters-ը։

47-ամյա Աթալայն անցած մայիսին ընտրվել է խորհրդարան Թուրքիայի աշխատավորական կուսակցության (TIP) կողմից, որը քրդամետ DEM կուսակցության գլխավոր դաշնակիցն է և միևույն ժամանակ կրում էր 18 տարվա ազատազրկումը։ 

Թուրքիայի բարձրագույն վերաքննիչ դատարանը՝ Վճռաբեկ դատարանը, երկու անգամ մերժել է ազատ արձակել Աթալային՝ չնայած Սահմանադրական դատարանի որոշմանը, որ խախտվել են նրա ընտրվելու իրավունքները։

Վճռաբեկ դատարանի որոշումը, որն ուժի մեջ է թողել Աթալայի դատավճիռը, երեքշաբթի օրը խորհրդարանում հրապարակվել է ընդհանուր ժողովի նիստում։ Դա հանգեցրեց նրան, որ խորհրդարանը զրկեց նրան իր կարգավիճակից: