Երեքշաբթի օրը Մեքսիկայի հյուսիսում ավտոճանապարհներից մեկում մարդատար ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել, ևս 18-ը վիրավորվել են, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։
Վթարը տեղի է ունեցել Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող Սինալոա նահանգի մայրուղու վրա։ Նահանգի քաղաքացիական պաշտպանության տնօրեն Ռոյ Նավարետեն հայտնել է, որ վթարը տեղի է ունեցել Մազաթլան նավահանգստային քաղաքի մոտ գտնվող Էլոտա քաղաքում։
Տուժածները բուժվում են տեղի հիվանդանոցներում, իսկ վթարի պատճառները պարզվում են։
Ավտոբուսում 37 մարդ է եղել։




























