Մենք փակ քննարկմանը ներկայացրել ենք ճչացող փաստեր, որն արժե, որ այս ընթացքում ծառայողական քննության տեսքով այդ բոլոր փաստերը արձանագրվեն եւ իրացվեն: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ դիմելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին:
«Երբ մեր գործընկեր Սերգեյ Ատոմյանը նշանակվում է ՔԿՀ տնօրեն, մենք մտածում ենք, որ սկսում ենք բարեփոխումների մի լայնածավալ գործընթաց, բայց երբ Աբակում Գրիգորյանը նշանակվեց խորհրդական, ինձ մոտ մեծ զարմանք առաջացավ այն առումով, որ ես լինելով Փաստահավաք խմբի անդամ, ես շատ լավ գիտեի, թե քննչական խումբը ինչ գործունեություն է ծավալել «մարտի 1»-ի գործերով եւ տվյալ քննիչը, որը Վահագն Հարությունյանի ամենակարեւոր քննիչներից մեկն է եղել, ընդ որում, քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը մինչ այժմ շարունակում է փախած մնալ, ՀՀ-ից դուրս է, Աբակում Գրիգորյանը խորհրդականից դարձավ տեղակալ, հետո արդեն ծառայության ղեկավար: Հիմա դրանով մենք մարտի 1-ի էջը փակո՞ւմ ենք, թե՞ բաց ա: Էդ դեպքում բոլոր քննիչները, որ այս գործերով ունեցել են մասնակցություն, իրենք պետք է մանրամասն ուսումնասիրվեն նշանակումներից առաջ:











