Արաբկիրի բաժին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ստացված ահազանգը բնակարանային գողության վերաբերյալ էր։ Գողությունը կատարվել էր Հայրիկ Մուրադյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանից։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հաղորդումից քիչ անց Արաբկիրի ոստիկանները դեպքի վայրում էին։Ձեռնարկվեցին անհրաժեշտ անհետաձգելի միջոցառումներ: Պարզվեց, որ բնակարան մուտք էին գործել՝ օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից և գողացել նախասրահի պահարանին դրված պայուսակը, որի մեջ կային փող և նույնականացման քարտ։
Նախաձեռնվեց քրեական վարույթ։ Իրավապահներն անցան գործի։Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ հանցագործությունը կատարել է Ջրվեժի Մայակ թաղամասի 53-ամյա մի բնակիչ։ Նահայտնաբերվեց, բնակարանային գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Արաբկիրի բաժին:
Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին, ապա տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։











