Նիկոլ Փաշինյանը վերջին անգամ է գնալու Սարդարապատ որպես վարչապետ։ Այս մասին այսօր` մայիսի 27-ին, Սարդարապատ մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը։

«Մենք գնում են Սարդարապատ՝ նշելու Մայիս 28-ը՝ մեր իրական տոնը։

Մենք ոչ մեկից այդ տոնը չենք գողացել, տարիններով նշել ենք, մեր ինքնության մաս է կազմում։Փաշինյանը գնում է Սարդարապատ, վերջին անգամ այցելելու՝ որպես վարչապետ»,-հայտարարել է նա։ Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանը քաղաքացիների հետ  մեկնել է Սարդարապատ` այնտեղ գիշերելու եւ մայիսի 28-ը նշելու: