Ես առերեսվել եմ եւ անմիջապես շփվել եմ ժողովրդի հետ Բաղանիսում, Ոսկեպարում, Կիրանցում, Ալավերդիում, Տաշիրում եւ մնացած բոլոր տեղերում. Ես անընդհատ շփվում եմ եւ կշփվեմ ժողովրդի հետ: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ-ի բակում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք վախենո՞ւմ է առերեսվել ժողովրդի հետ, որը բողոցում ակցիաների է մասնակցում:
Դիտարկմանը, որ ինքը շքախմբով է շփվում մարդկանց հետ, Փաշինյանն ասաց. «ՀՀ պետական պահպանության ենթակա անձանց վերաբերյալ օրենսդրությունն ընդունվել է հեղափոխությունից առաջ եւ այնտեղ արձանագրված է, որ ՀՀ վարչապետը պետական պահպանությունից հրաժարվելու իրավունք չունի: Այսինքն ՊՊԾ-ն, անկախ նրանից, թե ով է վարչապետը, իր ծառայությունը պետք է իրականացնի: Դա իրենց պարտականությունն է: Ժողովրդի շփումը եղել է, կա եւ կշարունակի մնալ»:











