Էժանագին շանտաժիստի կերպարի մեջ է մի ամբողջ կուսակցություն։ Այս մասին այսօր՝ հունիսի մեկին, լրագրողների հետ զրույցի ժամանակ Գյումրիում հայտարարել է Շիրակի թեմի առաջնորդ, Միքայել արքիեպիսկոպոս Աջապահյանը՝ պատասխանելով Եկեղեցին հարկելու վերաբերյալ իշխանությունների հայտարության մասին հարցին։
«Իրենց ողորմելիության վրա եմ զարմանում, իրենց մանրության, փոքրության, փոքրհոգության։ Էժանագին շանտաժիստի կերպարի մեջ է մի ամբողջ կուսակցություն։ Էժանագին շանտաժիստ։ Ուրիշ ոչ մի բան։ Եթե դրանով իրենք կարծում են, որ պետք է ահաբեկեն եկեղեցուն, ուղղակի իրենք Եկեղեցուն չեն ճանաչում եւ ցույց են տալիս, որ իրենք էդ եկեղեցուց չեն, էդ եկեղեցու անդամ չեն․․․ Ոնց որ ընտանիքում երեխաները մտածեն, որ մայրը իրենց հարկ չի վճարում եւ մորը հարկեն։ Կլինի՞»,- նշել է արքիեպիսկոպոսը։ Նրա խոսքով՝ այս ամենը միայն քմծիծաղ է առաջացնում։
Նա նաեւ պատասխանել է Բագրատ Սրբազանի մասին հնչած հարցին։
«Բագրատ Սրբազանը գնում է իր օրակարգով, իր սկզբունքների, իր խառնվածքի համապատասխան։ Մենք էլ չենք խանգարում, որպեսզի ինքը գնա իր ճանապարհով եւ սատարում ենք, որպեսզի ինքը գնա իր ճանապարհով», - ասել է Միքայել արքիեպիսկոպոս Աջապահյանը։











