«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ էդմոն Մարուքյանը երկրորդ և երրորդ նախագահներին առաջարկում է իրենց հետ ասոցացվող անձանց հետ միասին լքել քաղաքական դաշտը, քանի որ փաստացի հենց իրենք են գործող անարդյունավետ իշխանության հակահերոս հենարանը։ Այս մասն նա հայտարարել է իր տեսաուղերձում:

Նրա խոսքով, պետք է գործող իշխանությանը զրկել միակ գործիքի օգտագործումից, որն արդեն 6 տարի է նախկին նախագահների կամ նրանց մտերիմների իշխանության վերադարձի թեզն է դարձել:

«Մենք ասել ենք, որ Բագրատ Սրբազանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ իր շարժման միջոցով չի կարող որեւէ փորձ լինել նախկին ռեժիմների վերադարձի: Նա պետք է ոչ միայն դա արձանագրի, այլեւ ցույց տա: Այդ դեպքում շարժումն ավելի մեծ ժողովրդական աջակցություն կունենա:

Ըստ էության, ես ներկայացրել եմ ամենահակաիշխանական թեզը վերջին շրջանում որեւէ կողմից ասված: Դա իշխանությունների համար ամենասարսափելի թեզն է:

Մինչ այս պահը իշխանությունը Սրբազանի առաջնորդած շարժման դեմ ունի մեկ գործիք, եւ դա այն է, որ  դուք նախկիններին եք ներկայացնում: Նրանց մեղադրում են նախկիններ լինելու մեջ եւ ասում են՝ այ ձեր ժամանակ այսպես էր, այնպես էր: Այս հայտարարությունները օգտագործվում են շարժման դեմ:

Իշխանությունն ուզում է մեծ թվով մարդկանց մասնակցությունը հետ պահի այդ հայտարարություններով:

Մենք ասում ենք Սրբազանին՝ իշխանություններին զրկիր միակ գործիքից քո դեմ: Ինձ ասում ն՝ ինչպե՞ս կարող է Սրբազանն այդ երաշխիքը տալ: Իմ տարբերակը հետեւյալն է. Սրբազանը կարող էր հայտարարել, որ դիմում է նախկին 20 տարվա իշխանությունների ղեկավարներին՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, եւ ասում է՝ ես ձեզ խնդրում եմ, պահանջում եմ, որ դուք հայտարարեք, որ դուրս եք գալիս ընդհանրապես քաղաքական գործունեությամբ զբաղվելուց, դուք դուրս եք դնում ձեզ քաղաքական գործընթացներից: Նաեւ ձեր ընտանիքի անդամները: Սա է ճանապարհը, որ կարող է բերել փոփոխությունների»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում