«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները, որոնք Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Քննչկան կոմիտեի մոտ են, շղթայակապ ակցիա իրականացրեցին շենքի դիմաց:
Նրանք այս քայլով իրենց աջակցությունը հայտնեցին մայիսի 31-ին ԱԳՆ-ի մոտ ձերբակալված քաղաքացիներին։
Հիշեցնենք, որ այսօր ռավոտյան Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ Կոմիտասի Սուրբ Խաչ եկեղեցու բակից երթով շարժվել է դեպի Քննչական կոմիտեի շենք: Այստեղ նա պահանջել է, որ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն իջնի ներքեւ եւ պատասխան տա ոստիկանական բռնությունների առնչությամբ ՔԿ-ի ձեռնարկած քայլերի մասին:











