Հանրապետության հրապարակից Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մեկնարկել է երթ։ Շարժման մասնակիցները երթով գնում են Ամիրյան, Մաշտոց և Բաղրամյան փողոցներով․ «Մնացածը կհայտարարեմ ճանապարհին»։ Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանը ներկայացրեց իրենց անելիքների 3 քայլերը, ըստ որի՝
Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներին հունիսի 11 -ին ժամը 16։30-ին նախաձեռնում են նիստ` կառավարության հրաժարականի օրակարգով։
Երկրորդ` հունիսի 10–ին ԱԺ խորհուրդը ժողովրդի որոշմամբ պարտավոր է որոշում ընդունել արտահերթ նիստ անցկացնելու մասին։ ՔՊ–ի պատգամավորները պարտավոր են ենթարկվել ժողովրդի կամքին, գործել անձնական խղճով ու համոզմունքով։
Քայլ երրորդ` համաժողովրդական պահանջի հիման վրա խորհրդարանն իր արտահերթ նիստով հավանություն է տալիս գործող կառավարության հրաժարականին ու նոր կառավարություն ձևավորելու որոշմանը։











