Սարսափելի է, երբ Շուռնուխում տեսնում ես, որ մի քանի մետր այն կողմ Ադրբեջանն իր դրոշն է տեղադրել ու իրենով է արել մեր հայկական հողերը։ Այս մասին Շուռնուխ այցի ժամանակ ասել է Տավուշը հանուն հայրենիքի շարժման անդամ, պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Իրենք պարզ ասում են, որ մենք այդ տարածքներին պետք է տիրանանք, հետո մտածենք ավելիի մասին։ Կիրանցում մարդկանց ստիպում են, որ ՀՀ օրենքով իրենց տրված կադաստրի վկայականներից հրաժարվեն ի օգուտ Ադրբեջանի։ Տրվելիք գումարներն էլ չգիտենք ում հաշվին է: Գիտենք, որ ադրբեջանական տրանսֆերով գումարներ են մտնում Հայաստան, կամ ոնց կարող է հայ մարդը գումարով զիջի իր հայրենիքը»,-ասաց նա։
Դանիելյանը նշում է, որ Շուռուխի նորակառույց տները միայն այն ժամանակ կլինի Հայաստանի սեփականությունը, եթե լուծվեն անվտանգային խնդիրները, քանի որ հազարավոր նման տներ Արցախում էլ հանձնվեցին թշնամուն:
Պատգամավորը նշում է, որ Շուռնուխում Փաշինյանը աջակցություն չունի:











