Մեզ համար այս ամբողջ ընթացքը չի ավարտվում ոչ Ոսկեպարում, ոչ Կիրանցում, ոչ էլ մեկ այլ կետում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում:

«Մենք ոչ միայն կանխելու մասին ենք մտածում, այլեւ մեր կյանքը վերականգնելու մասին ենք մտածում: Բայց խնդիրը այնտեղ չի լուծվելու, ոչ էլ ավարտվում է, հակազդեցությունը լինելու է այն, որ այս մարդիկ պետք է հեռանան: Եթե իրենք փորձեն մյուս գործողություններն էլ իրականացնեն ուրիշ հատվածներում, այստեղ կարեւոր մի բան կա, այս գործընթացը տեղի է ունենում հակասահմանադրական կերպով` ընդդեմ մեր օրենքների եւ կենցաղի, կենսագրության: Սա նշանակում է` թշնամին նստած է ՀՀ գլխին, հետեւաբար մեր թիրախը էդ թշնամին ու սատանան է եւ մեր հարցը դա է, այդ հարցը լուծելուց հետո պատերի եւ մնացած հարցերն էլ կլուծվեն»,- ասաց նա: