Նարեկ Մալյանը սափրվել է: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Վանաձորի ՏԻՄ ընտրություններում հաղթանակ տանելուց հետո 2 տարի 7 ամիս «վարդաշեն» ՔԿՀ-ում անցկացրած Մամիկոն Ասլանյանը։
Հիշեցնենք, որ մամուլը բազմիցս գրել էր՝ Ասլանյանն ու Մալյանը նույն խցում են պահվում։
«Մի փոքր պայմանավորվածություն ունեցանք, որ եթե ես ազատվեմ, ինքը սափրվելու է: Եկա, տեսա սափրվել է: Իրարամերժ զգացողություններ ուներ Նարեկը»,-ասաց Ասլանյանն ու շուտափույթ ազատություն մաղթեց բոլոր քաղբատարկյալներին։











