Հայաստանում վերջին 5 տարվա վիճակագրության համաձայն մոտավորապես 4 մարդասպանից 3-ը դատարանի առջեւ չեն կանգնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

«Այսինքն 4 սպանությունից 3-ի համար ոչ ոք չի պատժվում եւ զարմանալի չէ, որ ծանր հանցագործությունների թիվն ավելանում է:

Լուծումներն այնտեղ են, որ պետք է կառուցել արդյունավետ գործող եւ կոմպետենտ ոստիկանություն, ինչպիսին, ցավոք սրտի, ՀՀ ոստիկանությունը չի եւ այդ ուղղությամբ մեր ոստիկանությունը չի շարժվում:

Մենք տեսնում ենք, որ իշխանությունը չի կարողանում կառուցել էֆեկտիվ դատական համակարգ, էֆեկտիվ քրեական արդարադատության համակարգ եւ իրավապահ համակարգ, որի արդյունքում տեսնում ենք այն, ինչ տեսնում ենք»,-ասաց նա: