Միջանցքը պետք է եւ Արեւելք- Արեւմուտք կապի համար եւ Հյուսիս-Հարավ կապի համար եւ մեր տնտեսական զարգացման համար, այստեղ միայն ճանապարհի վերահսկողության խնդիրն է  եւ Իրանի դիրքորոշումն ամենամոտն է մեզ՝ Հայաստանը պետք է ունենա այդ տարածքի վրա վերահսկողություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը:

«Եթե մենք մերժում ենք այդ տարբերակը Իրանի նախաձեռնությունն ու աջակցությունը, պարզ բաց աջակցությունը, ի՞նչ ենք անելու մենք: Մենք անում ենք մի հատ աննորմալ գործընթաց, հակառուսական հակաիրանական քարոզչության արդյունքում, մենք կամավոր թռնում ենք Թուրքիայի գիրկը: 44-օրյա պատերազմի ընթացքում  5000 զոհեր մենք ում կողմից են եղել,թուրք ադրբեջանական չէ, եւ հիմա, միայն նրա համր, որ Արեւմուտքը մեզ սիրաշահի, մենք վերջնական ուզում ենք կործանել հայ-ռուսական հարաբերությունները, որը չի արել այն ամենը, ինչ պարտավոր էր անել: Բայց դրա բացատրությունն էլ կա եթե մի քիչ վերեւից ես նայում՝ Ռուսաստանին պետք է Թուրքիայի չեզոքությունը Ուկրաինայի դեմ պատերազմում, դա իր շահն է բնական»,-ասում է Մանուկյանը: Մանրամասները՝ տեսանյութում: