Մենք տեսանք, որ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը հայտարարեց, որ Ռուսաստանը պատրստ է հարթակ տրամադրել Հայաստանին եւ Ադրբեջանին բանակցությունների համար, որին Հայաստանը մինչ օրս չի արձագանքել. Իմ պատկերացմամբ, ակնհայտ է, որ հայկական կողմը թե ՌԴ-ի հետ, թե Արեւմուտքի հետ, թե առավելեւս Ադրբեջանի հետ անընդհատ խաղում է: Այս մասին NEWS.am-ի հետ րույցում նշեց «Հայաքվե» նախաձեռնության խորհրդի անդամ  Արամ Պետրոսյանը:

«Այսինքն Հայաստանը մի կողմին մի բան է խոստանում, դրա հակառակն էլ խոսք է տալիս մյուս կողմին: Հետեւաբար, քանի որ ԱՄՆ-ում էլ նախագահի ժամկետը լրանում է եւ խոստումները կատարելու ժամկետն է, ես վստահ էի, որ հաստատ հայկական կողմը հրաժարվելու է ռուսականից, որովհետեւ լրիվ այլ բան խոստացել է Արեւմուտքին: Շուտով կտեսնենք, թե դա ինչ հետեւանքներ կունենա:

Ես կարծում եմ՝ այս իշխանությունների օրոք Հայաստանը նոր Ուկրաինա դառնալը լավագույն սցենարը կարող է լինել, ես ավելի շատ վախենում են սիրիական սցենարից»,-ասաց նա:

Արամ Պետրոսյանը, ըստ նրա, 2018-ից, առավելեւս 2020-ից այլեւս միջազգային իրավունքի սուբյեկտ չէ. «Երբ դու սուբյեկտ չես, քո կարծիքը ոչ ոք հաշվի չի առնում, հատկապես այն դեպքում, երբ դու տարբեր հարթակներում տարբեր շահեր ես ներկայացնում: Քանի որ հայկական շահը չի ձեւակերպված, թե մենք ինչ ենք ուզում, հետեւաբար, տարբեր երկրների ակնկալիքներն էլ տարբեր են լինում: Իսկ ո՞վ էր ասում, որ մենք կարող են ռուսների հետ այդպես վարվել, ՀԱՊԿ-ը վարկաբեկել, փչացնել, ո՞վ էր ասում, որ մենք հենց այդ դիրքորոշումը պետք է ունենանք: Տեսեք, մեր հարեւան Վրաստանը, որը մոտավորապես այդպիսի ղեկավար ուներ, ինչի մեջ հայտնվեց ու հիմա ինչքան խելացի է իրեն դրսեւորում, օգտվում է թե Ռուսաստանից, թե Արեւմուտքից»,- ընդգծեց նա: