Սեպտեմբերի առաջին շաբաթը մենք մեծ հանդիպում ենք ունենալու, որի ընթացքում կխոսենք մեր գործողությունների մասին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, Ծարավ Աղբյուր թաղամասում բնակիչների հետ հանդիպմանը ասել է Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Հիմա ամենակարեւորը ձեզ տեսնելն է, գոտեպնդելն է, քաջալերելն է եւ հասկանալ, որ մենք մի ճանապարհ ենք գնում, մի ընթացք ունենք եւ միեւնույն ժամանակ վստահեցնելու, որ մեզ համար այլընտարնք գոյություն չունի, հասնել այն երանելի ժամին, երբ մենք մեր ձեռքով հեռացնենք նեռին, որ խմում է մեր կյանքի ավիշը: Ով է ում հաղթելու, իմացի΄ նեռ: Ժողովուրդ ջան մեր նպատակը միայն այդ չնչին բաղադրիչը վերացնելը չէ, այլ պետությունը վերականգնելն է, որը մենք Սուրբ գրքի պատգամով տեսել ենք, ապրել ենք եւ ապրելու ենք Ավետյաց երկիր: Եւ հիմնավոր արժեքային, ինքնաճանաչողության փոփոխություն պետք է լինի, որը բարձագույն արժեք է մեր ողջ կյանքում, ապրել ոչ թե փողի, նյութականի մոլուցքով, այլ հակառակը դա ծառայեցնելու, սուտն ու թշնամությունը մերժելու, վախերը մերժելու» ,-ասաց նա:











