Թուրքիան չի գնա այդ քայլին, հնարավորություն չունի, շատ քիչ հավանականություն կա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությանը, որտեղ նա սպառնացել էր մտնել Իսրայելի տարածք այնպես, ինչպես մտել է Ղարաբաղ ու Լիբիա:

«Վերջիվերջո, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ԱՄՆ-ի հավատարիմ դաշնակիցն է եւ այլն: Սա ուղղակի Էրդողանի կողմից քայլ էր, առաջին հերթին դա ուղղված էր երկրի ներքին իրադրությունը որոշ չափով մեղմելուն:

Մյուս կողմից նա փորձում է իր համար էլ ավելի ապահովել իսլամամետ մտածելակերպ ունեցող բնակչության լայն զանգվածի կապն իր հետ: Սա նախընտրական կամ հետընտրական շրջանակներում պետք է դիտարկել:

Կան նաեւ արտաքին դրդապատճառներ: Իհարկե, Թուրքիան փորձում է իր դերը,. Իր տեղը Մերձավոր Արեւելքում ուժեղացնել, փորձում է իսլամական առաջնորդի դերի մասին պատրանք ստեղծել, փորձում է արաբական աշխարհին  ցույց տալ, որ ձե ձեր մեջքին կանգնած եմ: Սա Էրդողանին հատուկ աշխարհաքաղաքական խաղ է:

Այս հայտարարությունը կարող ենք բնութագրել որպես շարժիչ, նա սադրում է»,-ասաց Սաֆրաստյանը: