Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ հուլիսի 31-ին, քննվում է Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործը։
Այժմ դատարանն անցել է գործով վկայի հարցաքննությանը։
Հիշեցնենք, որ ավելի քան 2.5 տարի բանտում անցկացնելուց հետո Մամիկոն Ասլանյանը հուլիսի 16-ին 10 միլիոն դրամ գրավով ազատ է արձակվել: Ասլանյանն անազատության մեջ էր հայտնվել 2021-ի դեկտեմբերին՝ տեղական ընտրություններում իր առաջնորդած նախընտրական դաշինքի հաղթանակից օրեր անց։ Նա մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։ Վանաձորը 5 տարի ղեկավարած Ասլանյանը պնդում է՝ քաղաքական հետապնդման է ենթարկվում։











