Միանշանակ է՝ այս իշխանությունը պետք է հեռանա: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սրբազան պայքարն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Փոփոխությունները աննքննարկելի են իրենց համար, այդուհանդերձ, կա վախի մթնոլորտ։ Գործարարներին, ակտիվ քաղաքացիներին անընդհատ վախեցնում են տարբեր մեթոդներով»,- ասաց նա։
Նա նշեց, որ անվանական կներկայացնեն՝ ում և ինչպես են փորձում վախեցնել իշխանությունները։
«Մարդկանց մոտ մեծ ակնկալիքներ կան պայքարից, քաղաքացիների մոտ բարձրացել է նաև սեփական պատասխանատվության գիտակցումը։Մեզ շատ քիչ են հարցնում՝ երբ եք ճանապարհելու, այլ ասում են՝ երբ ենք ճանապարհելու։ Իր ժամանակին։ Ես կարծում եմ՝ շատ հեռու չէ այդ օրը։ Ամեն ջանք պետք է ներդնենք, որ դա լինի, որովհետև սա կրիտիկական ժամանակաշրջան է»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Նա նաեւ նշեց, որ իրենք սխալվել են իշխանությունների հարցում, ունեին այլ պատկերացումներ, սակայն դա չէր համապատասխանում իրականությանը:
«Բոլոր ճակատներով սկսել ենք իրավական գործընթացներ թե՛ ոստիկանների, թե՛ բարբաջանքներ արձակող մարդկանց, թե՛ նեռի հանդեպ: Նեռին դատի ենք տվել իր խոսքերի համար, թեպետ չգիտենք՝ աշխարհիկ դատարանը ինչպես պետք է դատի»,-ասաց նա։











