Երեւանում տեղի է ունենում Հայաստան-սփյուռք 11-րդ կրթական խորհրդաժողովը։

Ելույթ ունենալով խորհրդաժողովի բացման արարողությանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը նշեց, որ սա ինքնատիպ հարթակ է, որը հնարավորություն է տալիս անմիջականորեն քննարկել սփյուռքում ուսկրթության կազմակերպումը, ամրացնել կապերը, փորձել լուծել խնդիրները, փորձի փոխանակում կատարել, ընդ որում՝ ոչ միայն խորհրդաժողովի օրերին, այլեւ շուրջ տարին։

Փոխնախարարը նշել է, որ իրավիճակը օտարերկրյա տարբեր համայնքներում տարբեր է եւ որոշումները պետք է լինեն խելամիտ։ Սակայն կան նաեւ ընդհանուր նպատակներ եւ խնդիրներ։ «Անհրաժեշտ է հաշվի առնել յուրաքանչյուր կոնկրետ երկրի օրենսդրությունը, ինչպես յուրաքանչյուր դեպքում կազմակերպել ուսուցանումը հայ երեխաների համար։ Ծրագրերը սփյուռքում պետք է առավելագույն չափով մոտեցված լինեն Հայաստանում կրթության բովանդակությանը»,- ընդգծել է Մարտիրոսյանը։

Նա միաժամանակ հիշեցրել է մասշտաբային ռեֆորմների մասին, որոնք իրականացվում են Հայաստանում, հիշեցրել է Ակադեմիական քաղաքի ստեղծման նախագծի մասին՝ ուղղված Հայաստանի կրթության մրցունակության բարձրացմանը։

Լեզվի կոմիտեի ղեկավար Սիրանուշ Դվոյանը նշել է, որ խորհրդաժողովը գոյություն ունի արդեն ավելի քան տասը տարի։ Այդ ընթացքում իրադարձություններն աշխարհում եւ տարածաշրջանում, համավարակն ու 44-օրյա պատերազմը ճշգրտումներ են մտցրել կրթության մեթոդներում։ Մասնավորապես, խոսքը հեռավար ուսուցման ակտիվ օգտագործման մասին է։