Շոյգուի՝ Բաքու կատարած այցից հետո Ադրբեջանի իշխանությունները հայտարարեցին, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» և, առհասարակ, հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը դուրս է եկել Հայաստանի հետ բանակցությունների օրակարգից։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է միջազգայնագետ Գրիգորի Բալասանյանը։
«Սակայն Պուտինի Բաքու այցից առաջ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտարարեց, որ քննարկվելու է նաև հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։ Սա վկայում է նրա մասին, որ Ադրբեջանը հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը փորձել է լուծել այնպես, որ դրանք չհայտնվեն Ռուսաստանի վերահսկողության տակ»,- հավելել է նա։
Ըստ միջազգայնագետի՝ Պուտինի այցը հենց դրանով է պայմանավորված։
«Պուտինը պետք է Ալիևից հավաստիացումներ ստանար, որ Սյունիքի միջանցքը ուժով չի բացելու, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը դուրս կգա օրակարգից, բայց հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը պետք է մնար օրակարգում և ներառվեր Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա խաղաղության պայմանագրում։ Ըստ էության, Ռուսաստանը ցանկանում է հասկացնել, որ չի մոռացել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը»,- ընդգծել է Բալասանյանը։
Նրա կարծիքով՝ Մոսկվայի խնդիրն է միաժամանակ ապահովել, որ Բաքուն չդիմի ռազմական արկածախնդրության և տարածաշրջանում լարվածության աճ չստեղծի, ինչին ցանկանում է հասնել Արևմուտքը, որը հսկայական ռեսուրսներ է ծախսել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք».բացելու համար:
«Ռուսաստանը հասկացրել է, որ Բաքվի և Թեհրանի միջև հարաբերությունների զարգացման վատ սցենարների դեպքում չի կարող մեղմել Իրանի զայրույթը»,- նշել է միջազգայնագետը։
Բալասանյանը համոզմունք է հայտնելց, որ Ռուսաստանը տեղյակ է, որ Ադրբեջանից ռազմական օգնություն է հասնում Ուկրաինա։











