Լոռու մարզի Լորուտ գյուղում խոշոր կարկուտ է եկել, որն ուղեկցվել է փոթորիկով։
Բնակիչներից մեկը տեսանյութ է տարածել, և գրել. «Փոթորկից, կարկուտից հետո: Կոտրված ապակիներ, մերկացած ծառեր, այդ տեմպով մի փոքր էլ երկար տևեր ամեն ինչ կջնջեր...Միայն գյուղի խոզերի բախտը բերեց, շուրջ բոլորը կրճկրճոց ու չփչփոց ա. Թափված բերքն են լափում»։
Բնակիչը տեսանոյթւում ասում է. «ամեն մի կարկուտը տանձի, խնձորի չափ է։ Դաժան է, ես էսպիսի փոթորիկ կյանքում չէի տեսել։ Ծառի վրա տերև չի մնացել, վախից մի տեղ կուչ էի եկել»։

























