«Սրբազան պայքար» շարժման առաջներդ Բագրատ Սրբազանը հանդիպում է կազմակերպել արցախյան պատերազմների մասնակիցների հետ։

«Ինձ համար այսօր ամոթ է թե՛ Եռաբլուրում նայել իմ ընկերների ու եղբայրների աչքերին, թե՛ պարզապես անցնել այն մարդկանց կողքով, որոնք անցել են պատերազմի բովով, մարտի դաշտը չեն լքել, սակայն այսօր իրենք են գտնվում լքվածության մեջ»,–հանդիպման ընթացքում նշեց Բագրատ Սրբազանը։