Եթե Վրաստանը երկար ժամանակ ընկղմվի քաոսի մեջ, իսկ նման նշաններ չկան, ապա դա անխուսափելիորեն կազդի Հայաստանի տնտեսության վրա։ Հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
Վերլուծաբանը հիշեցրեց, որ Վրաստանի տարածքով անցնում է ոչ միայն կարևոր ենթակառուցվածքները, այլև Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն տանող ճանապարհը։
«Դա կախված կլինի նրանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը։ Հիմա կանխատեսել հնարավոր չէ։ Սա մեծապես կախված կլինի նրանից, թե ինչպես է պատրաստվել վրացական ընդդիմությունը»,- նշել է փորձագետը։
Կիվիրյանը նաև Վրաստանում մոտալուտ հեղաշրջման նշաններ չի տեսնում. «Բիձինա Իվանիշվիլիի թիմը բավականին պրոֆեսիոնալ է։ Դրա համար ես այս պահին հեղաշրջման հնարավորություն չեմ տեսնում։ Ընդդիմությանը հեղափոխական պայքարն է մնում, բայց կրկնում եմ՝ այն ստիպված է լինելու չեզոքացնել ուժայիններին ու պետական ապարատը»,- նկատեց վերլուծաբանը։
Եթե Վրաստանը երկար ժամանակ ընկղմվի քաոսի մեջ, դա անխուսափելիորեն կազդի ՀՀ տնտեսության վրա. վերլուծաբան
Հասանելի է
русский










