Գիտնականները թռչունների նման ռեֆլեքսներով ռոբոտ աղավնի են ստեղծել՝ թույլ տալով նրան մրրկայնության պայմաններում պահպանել կայուն վիճակը։ Թիմի հետազոտության մանրամասները հրապարակվել են Science Robotics գիտական հանդեսում։
Հետազոտության ընթացքում գիտնականները մշակել են PigeonBot II՝ կենսաներշնչված օդային ռոբոտ՝ ձևափոխվող թևերով և պոչով, որը նմանակում է թռչունների շարժումները՝ օգտագործելով բիոմիմետիկ կմախքն ու իսկական աղավնու փետուրները:
Ռոբոտը կարող է թեքվել, պտույտ գործել, վեր խոյանալ ու պոչն այս ու այն կողմ շարժել, ինչպես նաև թևերը տարածել։
Ըստ Սթենֆորդի համալսարանի՝ Էրիկ Չանգի ղեկավարած գիտնականների թիմի՝ բացահայտումները լույս են սփռում, թե ինչպես են թռչունները, ի տարբերություն ինքնաթիռների, կարողանում կայուն թռչել առանց ղեկի կամ ուղղահայաց պոչի:
Թռչուններն, ի տարբերություն ինքնաթիռների, ընթանում են առանց ղեկի, մշտապես կարգավորելով իրենց թևերի և պոչի ձևը։ Ինքնաթիռները հենվում են ֆիքսված կառույցների վրա:
Թեև ինքնաթիռները կարող են օգտագործել թևերի շեղումը կամ հատուկ կառուցվածքները՝ առանց ուղղահայաց պոչի կայունության վերահսկման, թռչուններն ավելի արդյունավետ են թռիչքներ իրականացնում առանց ղեկի, թևերի տարբեր ձևերով՝ առանց քաշի վրա հիմնված մեխանիզմներին ապավինելու: Այդ ճկունությունը թռչուններին հնարավարություն է ընձեռում պահպանել կայունությունը և թռիչքի ժամանակ կառավարումը՝ նույնիսկ դժվարին պայմաններում:
Աղավնիներն, օրինակ, կայուն ռեֆլեքսներ են ցուցաբերում կողաթեքման կամ թեքվածքի դեպքում: Այս ռեֆլեքսներն ուժգնանում են, երբ ստեղծվում են թռիչքը նմանեցնող պայմաններ, ինչպես օրինակ երբ օդը փչում է նրանց փետուրներին: Այդ ռեֆլեքսները թռչուններին միաժամանակ հնարավորություն են տալիս ինքնակառավարվող ինքնաթիռների պես կայունացնել թռիչքը:





























