Քիմ Քարդաշյանին ինտերնետում ամենաշատը փնտրում են Տրինիդադ եւ Տոբագոյի բնակիչները։ Աշխարհում ամենամեծ ու օգտագործվող որոնողական Google համակարգի տվյալներով, 2004-2011 թթ. ընկած ժամանակահատվածում «Kim Kardashian» բառի որոնումը Google-ում գրանցվել է Տրինիդադ եւ Տաբոգոյից։ Քիմի երկրպագուների թվով երկրորդ տեղում Հայաստանն է։ Երրորդ տեղը զբաղեցնում է Նամիբիան, իսկ ԱՄՆ-ը չորրորդ տեղում է։

Քարդաշյանին փնտրող երկրների տասնյակում 5-րդ տեղը գրավել է Բոթսվանան, որին հաջորդում է Ճամայկան։ Պատվավոր 7-րդ հորիզոնականում է Հոնդուրասը։ Քիմին «սիրող» երկրների թվում 8-րդ հորիզոնականը զբաղեցրել է Ալբանիան։ 9-րդ եւ 10-րդ հորիզոնականները զբաղեցրել են համապատասխանաբար Հարավաֆրիկյան հանրապետությունն ու Կամերունը։

Ուշագրավ է, որ Քարդաշյաններով հետաքրքրվող երկրների թոփ 10-ում՝ 4-ը աֆրիկյան պետություններ են:

Երկրորդ ուշագրավ փաստն այն է, որ նույնիսկ տարիներ անց Քիմ Քարդաշյանի մասնակցությամբ, սեքսուալ տեսարանների տեսագրություն որոնողները չեն պակասում։ «Kim Kardashian» որոնողական հարցման ամենատարածված ձեւերը «kim kardashian tape»-ն ու «video kim kardashian»-ն են, եւ միայն երրորդ տեղում է «kardashian wedding» Քիմի ամուսնությանը վերաբերող հարցումը։