Թուրք հայտնի դերասանուհի Դեմեթ Աքբաղը նոր նկարահանված «Վերջին կանգառը փրկությունն է» ֆիլմում հայերեն երգ է կատարել։

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ 2012-ին Թուրքիայի մեծ էկրաններին ցուցադրվելիք ֆիլմում  Վարդանուշի դերում հանդես եկող Դեմեթ Աքբաղը կատարում է ստամբուլահայերի սիրված «Աման, աղավնի» երգը։

Նշվում է, որ երգի ներկայացմանը աշխատանքներին մասնակցել է Սեզար Ավետիքյանը։ 

NEWS.am-ը ներկայացնում է մի հատված հիշյալ ֆիլմից։