Դեկտեմբերի 17-ին, 28 տարեկան հասակում մահացել է «Միսս Վենեսուելա» Էվա Էկվալը:Ինչպես փոխանցում է «Ռոսբալտը», մահվան պատճառը կրծքագեղձի քաղցկեղն է եղել, որը լատինամերիկացի գեղեցկուհու մոտ ախտորոշվել էր անցած տարի:
Երկրի գեղեցկուհու տիտողոսին նա արժանացել էր 11 տարի առաջ, իսկ հաջորդ տարի Վենեսուելան ներկայացրել էր «Միսս տիեզերք» մրցույթում:Էկվալն ասմուսնացել էր եւ դուստր ուներ: Բացի այդ, նա Դետրոյտի կաբելային հեռուստաընկերություններից մեկի դեմքն էր համարվում:




























