Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը փակուղու մեջ չէ: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

«Բայց միաժամանակ փաստ է, որ մեծ առաջընթաց չենք տեսնում, և դրա մեղքը մերը չէ, որովհետև Հայաստանն իր կողմից ամեն ինչ արել է, որպեսզի կարգավորումը տեղի ունենա: Հայաստանը պատրաստ է հենց վաղը Թուրքիայի հետ ունենալ բաց սահմաններ, հենց վաղը ունենալ դիվանագիտական հարաբերություններ, և Հայաստանը որևէ նախապայման դրա համար չունի: Եթե Թուրքիան ունենա քաղաքական կամք, դա տեղի կունենա»,-ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ խոչնդոտ կա, որ Մարգարայի կամուրջը չի բացվում, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց. «Մեր կողմից որեւէ խոչընդոտ չկա, և ես չեմ կարծում որ Թուրքիայի կողմից կա պատճառ ոչ միայն Մարգարայի կամուրջը պայմանավորվածության շրջանակում չբացելու, այլ ընդհանրապես սահմանը չբացելու: Մենք կարծում ենք, որ եթե Թուրքիան քաղաքական կամք ցուցաբերի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները շատ արագ կկարգավորվեն:

Սերդար Քըլըչի հետ վերջին անգամ հանդիպել եմ ամռանը, բայց մենք մշտապես կապի մեջ ենք հեռախոսազանգով»: