Ադրբեջանում 2011-ի ընթացքում տեղի ունեցած ավտոպատահարների 40 տոկոսի արդյունքում հետիոտներ են տուժել: Այդ մասին հաղորդում է Trend գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի Ավտոճանապարհային գլխավոր պետական վարչության հաղորդած տեղեկությունները:

Այսպես, 2011-ի 11 ամիսների ընթացքում Ադրբեջանում գրանցված 2820 ավտոպատահարների 39,6 տոկոսը տեղի է ունեցել հետիոտների հետ, արդյունքում 365-ը մահացել են, իսկ 842-ը` վիրավորվել: Ընդհանուր առմամբ, պատահարներից զոհվել է 940 մարդ եւ վիրավորվել` 3037-ը: