Եկեղեցին կառույց կամ հիերարխիկ էլիտա չէ, Եկեղեցին այն մարդիկ են, ովքեր այն ձևավորում են, և Եկեղեցուն հարված են հասցնում նրանք, ովքեր, գտնվելով այս հիերարխիայում, վարկաբեկում են այն և անտեսում ներքին կանոնները։ Այս մասին հունիսի 5-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Նա չի կարծում, որ պետությունը հարված է հասցնում Եկեղեցուն։ Նրա խոսքով՝ Սփյուռքը մեկ ամբողջություն չէ, և տարբեր խմբեր ունեն տարբեր մոտեցումներ, ուստի կան մարդիկ, ովքեր համաձայն են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքերի հետ, և կան մարդիկ, ովքեր շփոթված են։ «Միևնույն ժամանակ, նրանք, ովքեր համաձայն են, կարծում են, որ իշխանությունների քայլերն ուշացած են», - նշեց պաշտոնյան։

Նրա խոսքով՝ այս գործընթացը պետության ձևավորման անհրաժեշտ փուլերից մեկն է։ «Պետության մեջ բոլորը պետք է հաշվետու լինեն հայ ժողովրդի առջև», - եզրափակեց Սինանյանը։