ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն այսօր՝ հունիսի 6–ին, ժամանում է Հայաստանի Ազգային ժողով։ Այդ կապակցությամբ ԱԺ շենքի դիմաց ոստիկանական ուժերը ուժեղացված ծառայություն են իրականացնում։

Նշենք, որ Մատվիենկոն և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ծաղիկներ են խոնարհել «Հաղթանակ» զբոսայգու Անմար կրակի մոտ։

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին պաշտոնական այցով Երեւան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը:

Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: