Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ինքը Վլադիմիր Պուտինի հետ որեւէ խնդիր չունի։ Այս մասին լրագրողներին հայտնեց ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

Հիշեցնենք, որ Մատվիենկոն պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում, գրում է Ռիա Նովոստին։

«Նիկոլ Վովայիևիչը ողջույններ է փոխանցել մեր նախագահին և հատուկ ընդգծել, որ որոշ ակնարկներից անկախ՝ ինքը և Վլադիմիր Վլադիմիրովիչը միշտ ունեցել են, ունեն և շարունակում են ունենալ կառուցողական, բովանդակալից հարաբերություններ, և ինքը որևէ խնդիր չունի ՌԴ նախագահի հետ իր հարաբերություններում։ Ամենաբարդ իրավիճակներում իրենք միշտ գտնում են փոխըմբռնում և անհրաժեշտ լուծումներ», - լրագրողներին ասել է Մատվիենկոն։