Huawei Technologies Co. Ltd.-ն տեղեկատվա-հաղորդակցային տեխնոլոգիաների, ինչպես նաեւ սպառողական էլեկտրոնիկայի ոլորտի համաշխարհային առաջատարներից է։ Հիմնադրվելով 1987թ. Չինաստանի Շենչժեն քաղաքում՝ ընկերությունը գործունեությունն սկսել է որպես հեռահաղորդակցության սարքավորումների արտադրող եւ այսօր զբաղեցնում է առաջատար դիրք այնպիսի ոլորտներում, ինչպիսին են բջջային սարքերը եւ սմարթֆոնները, ցանցային տեխնոլոգիաները (ներառյալ 5G-ն), ամպային լուծումները եւ արհեստականբանականությունը, կրիչ էլեկտրոնիկան, խելացի գաջեթները եւ ավտոմոբիլային լուծումները։
Huawei-ն գործում է ավելի քան 170 երկրներում եւ տարածաշրջաններում՝ սպասարկելով ամբողջ աշխարհում ավելի քան 3 միլիարդ մարդու:
Վերջին տարիներին Huawei-ն ակտիվորեն զարգացնում է խելացի ավտոմեքենաների (Smart Car) արդյունաբերությունը՝ արտադրողներին տրամադրելով ոչ թե հենց մեքենաները, այլ տեխնոլոգիական հարթակներ, ծրագրային ապահովում եւ բաղադրիչներ: Ընկերությունը համագործակցում է չինական ավտոարտադրողների հետ, ինչպիսին են Seres-ը (AITO), Chery-ն, Arcfox-ը եւ BAIC-ը, մշակելով արհեստական բանականության, խելացի վարման եւ ավտոպիլոտի համակարգեր:
Huawei-ը ներկայանում է ոչ թե որպես ավտոարտադրող, այլ որպես տեխնոլոգիական գործընկեր՝ կենտրոնանալով մեքենայի «ուղեղի» վրա՝ կառավարման, ինտերֆեյսի, անվտանգության եւ հաղորդակցության ուղղությամբ։
Huawei-ն հայտնի է իր P եւ Mate շարքի սմարթֆոններով, որոնք համատեղում են առաջավոր տեխնոլոգիաները, ոճային դիզայնը եւ նորարարական տեսախցիկները: Ընկերությունը նաեւ ակտիվորեն զարգացնում է այնպիսի ոլորտներ, ինչպիսին են կրիչ էլեկտրոնիկան (Huawei Watch խելացի ժամացույցներ, Band ֆիթնես ապարանջաններ), ականջակալները եւ աուդիոհամակարգը (FreeBuds, Sound), պլանշետներն ու նոութբուքերը (MatePad, MateBook):
Huawei-ն ավելին է, քան պարզապես սմարթֆոնների ապրանքանիշ։ Այն հզոր տեխնոլոգիական կորպորացիա է, որը կառուցում է ապագայի թվային աշխարհի էկոհամակարգ՝ կրիչ սարքերից եւ ամպային լուծումներից մինչեւ խելացի մեքենաներ։ Ընկերությունը ցուցադրում է, թե ինչպես պետք է հարմարվել մարտահրավերներին եւ շարունակել զարգանալ՝ օգտատերերին առաջարկելով առաջատար լուծումներ տարբեր ոլորտներում։
Հայաստանցի լրագրողները, այդ թվում՝ News-NEWS.am-ի, Հայաստանում Չինաստանի դեսպանատան նախաձեռնությամբ այցելել են Չինաստան եւ իրենց տպավորություններն են ներկայացնում տեղի տեսարժան վայրեր այցելություններից։











