Հայաստանն Ադրբեջանի հետ մոտ ապագայում կարող է նոր քննարկում ունենալ։ Այս մասին, այսօր՝ հունիսի 26–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։
«Հայկական կողմը դրական է տրամադրված։ Հաշվի առնելով, որ մենք պատրաստ ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ կողմ կլինենք նման հանդիպման անցկացմանը»,- հավելեց Կոստանյանը։
«Վերջին քննարկումը, որի մասին բոլորդ վստահաբար տեղյակ եք, երկու երկրների ղեկավարների միջև Տիրանանում տեղի ունեցած հանդիպումն է, կարծում ենք, որ մոտագա ապագայում հնարավոր կլինի նոր քննարկումներ ունենալ ադրբեջանական կողմի հետ։
Հայաստանի համար շարունակում է սկզբունքային լինել, որ կոմունիկացիաները պիտի գտնվեն Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո և պիտի պաշտպանվի Հայաստանի սուվերենությունը այդ ճանապարհների նկատմամբ»,–ասաց նա։
Հարցին՝ Թուրքիան պատրա՞ստ է փորձել Ադրբեջանին ևս բերել կառուցողական դաշտ, Կոստանյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, դա թուրքական կողմի կենսական շահերից է նաև բխում կոմունիկացիաների բացումը մեր տարածաշրջանում։
Մենք հույս ունենք, որ այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, դրանք կյանքի կկոչվեն և դրա մասին, թե փակ հանդիպման ժամանակ, թե նաև վստահաբար հանրային կերպով մշտապես մեր դիրքորոշումը արտահայտում ենք»։











