Կալիֆոռնիայում մահացել է ամերիկացի երաժիշտ, ռիթմընդբլյուզի ստեղծողներից Ջոնի Օթիսը: Երգիչ, երգահան, թմբուկահար, պրոդյուսեր, հեռուստահաղորդավար, քաղաքական ակտիվիստ Օտիսը մահացել է 91 տարեկանում, գրում է The Los Angeles Times-ը:

Օթիսը Հունաստանից ներգաղթածների ընտանիքից էր: Նրա իսկական անունն էր Ջոն Ալեքսանդր Վելիոտես: Սակայն ամբողջ կյանքում Օտիսն իրեն համարում էր աֆրոամերիկյան մշակույթի կրող:

Նրա մեծագույն հիթերից է «Հարլեմյան նոկտյուրնը», որը Օտիսը գրել է 1946-ին:

Պանկի, հարդ ռոքի եւ հեւի մեթալի հայտնվելուց հետո Օտիսը 1970-ականներին լքեց երաժշտությունը եւ Կալիֆոռնիայի Սեվաստոպոլ քաղաքում դարձավ հոգեւոր հովիվ: Կնոջ` Ֆիլիսի հետ նա ապրեց 60 տարի: 1994-ին Օտիսն ընդգրկվեց ռոքնռոլի փառքի սրահում, գրում է ՌԻԱ Նովոստին: