Իմ կողմից Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ որևէ հարձակում չկա։ Այս մասին հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստաթղթերում ոչ մի տեղ գրված չէ, որ Կաթողիկոսի պաշտոնը զբաղեցնող անձը և Եկեղեցին նույնական են։ Ոչ մի տեղ ասված չէ, որ եպիսկոպոսը և Եկեղեցին նույնական են։
Հայ Առաքելական եկեղեցու պատմության մեջ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ, օրինակ, Կաթողիկոսը հրաժարական է տվել։ Դրա հետևանքով եկեղեցին փլուզվե՞լ է։ Ոչ, չի փլուզվել», - հայտնել է նա։
Նրա խոսքով, Հայաստանում եղել են դեպքեր, երբ եպիսկոպոսը քրեական հետապնդման է ենթարկվել և մի քանի տարի անցկացրել է բանտում։











