Հեղափոխությունից անմիջապես հետո որոշ մարդիկ կարծում էին, որ կարող են դառնալ Նիկոլ Փաշինյանի անձնական օլիգարխներն ու տեղական քրեական ներկայացուցիչներ։ Այս մասին հոկտեմբերի 22-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։

«Պայմանական ասած՝ 10-ից 8-9 հոգին կապի էին դուրս գալիս իշխանությունների հետ՝ պատրաստակամություն հայտնելով ծառայել մեզ։ Եվ նրանք այդ պահին այլախոհ չէին։ Այդ մարդիկ հանգիստ նստելու են իրենց տեղերում, իսկ եթե ձայն հանեն, ապա ես կհիշեցնեմ իրեն, որ ինքը (նշված մարդը) հանդիպել է ինձ հետ մեր տան մոտի սրճարանում և կոչ է արել աշխատել այն մյուս մարդու հետ, ում հետ եկել էր»,- ընդգծել է նա։

Նրա խոսքով՝ բազմաթիվ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ և նախարարներ իրենց ծառայություններն են առաջարկել իշխանություններին։

«Նման մարդիկ եղել են, կան և կլինեն։ Եվ եթե նրանք չեն ուզում, որ ես անուններ նշեմ, փող հանգիստ նստեն իրենց տեղը», - հավելել է Սիմոնյանը։

Նա հայտնել է, որ չորս ամիս առաջ ասել է, որ «Վարդան Ղուկասյանի տեղը բանտում է»։

«Ու՞մ եք պաշտպանում։ Շիրակում ամենաշատ ձայները ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, իսկ հետո երեք կամ չորս խմբակցություն միավորվեցին (և ընտրեցին քաղաքի քաղաքապետին – խմբ.)», - նշել է Սիմոնյանը։

Նա հավելել է, որ կան մարդիկ, ովքեր սխալմամբ կարծում են, որ հանցագործություն կատարելիս կարող են թաքնվել քաղաքական դիրքորոշումների ետևում։

Սիմոնյանը ծիծաղելի է անվանել այն խոսակցությունները, թե խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հավակնում է իր պաշտոնին։