Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը, ով եւս անցած կիրակի մասնակցել է Հովհաննավանքում կարգալույծ արված նախկին քահանայի մատուցած «պատարագի» արարողությանը, հայտարարել է, որ չի տեսել, որ նախկին քահանային դիմած քաղաքացու բերանը փակելով դուրս են հանել եկեղեցու տարածքից։
Հիշեցնենք, որ այդ քաղաքացին դիմելով Ստեփան Ասատրյանին, ասել էր, որ նա իրավունք չունի պատարագ մատուցել, քանի որ կարգալույծ է հռչակված։
Երբ լրագրողները ցույց տվեցին համապատասխան լուսանկարը, նա ասաց. «Առանձին կուսումնասիրեմ»։
Հիշեցնենք, որ երեկ էլ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն էր հայտարարել, թե չի տեսել նման բան։











