Պահպանություն իրականացնող ուժային կառույցների գործողությունները չեմ մեկնաբանում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով կիրակի Հովհաննավանքից քաղաքացուն բերանը փակած դուրս բերելուն՝ ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Խուդաթյանը, ի տարբերություն իր մյուս գործընկերների, ասաց, որ այդ կադրերը տեսել է։

«Այդ օրը Հովհաննավանքում չեմ եղել, Վաղարշապատում մասնակցում էի Արգիշտի Մեխակյանի քարոզարշավին»,-հավելեց նա։

Նշենք, որ ՔՊ–ական մի շարք պաշտոնյաներ հայտարարել են, որ չեն տեսել, թե ինչպես են Հովհաննավանքում քաղաքացու բերանը փակում, ով հայտարարում է, որ Ստեփան Ասատրյանը կարգալույծ է հռչակված և իրավունք չունի պատարագ մատուցել։ Նման հայտարարություններ են արել, մասնավորապես, արդարադատության նախարար Սրբուհի գալյանը, ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը և Կադաստրի ծառայության պետ Սուրեն Թովմասյանը։